Հունվարի 3-ին ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվեց 83 մարդ, այդ թվում՝ 47 վենեսուելացի զինծառայող և 32 կուբացի զինվոր։
Այս մասին տեղական Primicia հրատարակությանը հայտնել է Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ «ԱՄՆ-ն ռազմական նպատակին հասավ, բայց հայրենիքը կանգնած է իր դիրքերում։ Կան 47 տղամարդիկ և կանայք, ովքեր զոհաբերել են իրենց կյանքը», – ասել է Պադրինո Լոպեսը։
Նա հավելել է, որ առնվազն 112 մարդ վիրավորվել է։ Հունվարի 8-ին Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելլոն հայտարարել է, որ երկրի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ։