Aurora News | ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղայնացված հրադադարը հնարավորություն կտա վերանորոգել Զապորոժիեի ատոմակայանը. Գրոսսի

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնեցված տեղայնացված հրադադարը հնարավորություն կտա սկսել Զապորոժիեի ատոմակայանի (ԶԱԷԿ) վնասված պահեստային էլեկտրահաղորդման գծի վերանորոգումը, ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հայտարարության մեջ։

Ուկրաինայի էլեկտրական ցանցի օպերատորի տեխնիկները առաջիկա օրերին կսկսեն վերանորոգման աշխատանքները 330 կՎ գծի վրա, որը վնասվել և անջատվել էր հունվարի 2-ի ռազմական գործողություններից հետո, ասվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, ԱԷՄԳ-ի խումբը մեկնել է առաջնագիծ՝ վերանորոգման աշխատանքները դիտարկելու համար։ Ներկայումս ԶԱԷԿ-ը կախված է իր միակ գործող 750 կՎ գլխավոր էլեկտրահաղորդման գծից։

«ԱԷՄԳ-ն շարունակում է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ ԶԱԷԿ-ում միջուկային անվտանգությունն ապահովելու և հակամարտության ընթացքում միջուկային վթարը կանխելու համար», – հայտարարության մեջ ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Leave a Comment