16 հունվարի 2026 – 18:55 AMT
PanARMENIAN.Net – Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան եթերում նախազգուշացրել է, որ զանգվածաբար WhatsApp հաշիվներ են կոտրում և անհրաժեշտ է շտապ միացնել երկփուլային տարբերակը։
«Հայրենակիցներ, շատ շտապ մի բան պետք է ասեմ, զանգվածային WhatsApp-ներ են կոտրում։ Ճիշտն ասած՝ դեռ հասկանալի չէ՝ ո՞նց, այն վերականգնելու պրոցեսը դեռ չի ստացվում, կոդերը չկա։ Ամեն դեպքում ստանդարտ վերականգնելու ձևը կա, մտեք, նայեք»,- նշել է Մարտիրոսյանը։