Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը։ Այս մասին հայտնել են Armenia Today-ի աղբյուրները։
Հունվարի 15-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը քննել է Կարապետյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատարանը մերժել է նրան կալանավորելու պահանջը՝ ուժի մեջ թողնելով տնային կալանքի որոշումը։
Մինչ այդ՝ դեկտեմբերի 30-ին, Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և փոխել խափանման միջոցը՝ կալանքը փոխարինելով տնային կալանքով և գրավով։
Երկու օր առաջ Կարապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում նրա մոտ ախտորոշվել են թոքաբորբ և COVID-19։ Այս կապակցությամբ պաշտպանական կողմը հանրային հայտարարություն էր նախատեսել Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ։
Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր 2025 թվականի հունիսին։ Հոկտեմբերին Քննչական կոմիտեն նրան նոր մեղադրանք էր առաջադրել, իսկ ավելի ուշ Վճռաբեկ դատարանը վերականգնել էր տնտեսական դրվագներով «հիմնավոր կասկածը»։ Նոյեմբերին Հակակոռուպցիոն դատարանը կալանքի ժամկետը երկարաձգել էր երկու ամսով։
