ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

«Մեր ձևով շարժումը» հայտարարություն է տարածել․
«Արդեն 7 ժամից ավել է` դատարանը քննում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:
Դատարանի որոշման հրապարակումից հետո Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, իսկ առավոտյան մամուլի ասուլիսով, որի վայրի և ժամի մասին հավելյալ կտեղեկացնենք»։