Թրամփն «ինքն է իրեն համոզել» չհարվածել Իրանին – Armenia Today

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ ոք չի փորձել համոզել իրեն չհարվածել Իրանին, այլ «ինքն է իրեն համոզել», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ոչ ոք ինձ չի համոզել։ Ես եմ ինձ համոզել», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը, երբ հարցրել են, թե արաբ և իսրայելցի պաշտոնյաները փորձել են համոզել իրեն չհարվածել Իրանին։

«Նրանք երեկ (հինգշաբթի) նախատեսել էին ավելի քան 800 կախաղան։ Նրանք ոչ մեկին կախաղան չեն հանել։ Նրանք չեղարկել են այն։ Դա մեծ ազդեցություն է ունեցել» – հավելել է Թրամփը՝ նկատի ունենալով Իրանի իշխանություններին։ Նա չի մանրամասնել, թե արդյոք Իրանին չհարվածելու որոշումը վերջնական է։

Թրամփին նաև խնդրել են պարզաբանել, թե արդյոք իր հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ի օգնությունը Իրանում կառավարության դեմ բողոքի ցույցերին «ճանապարհին է», դեռևս ուժի մեջ է։ «Կտեսնենք», – ասել է Թրամփը։

Leave a Comment