Որոնվում է 74-ամյա Սլավիկ Պողոսյանը. հունվարի 15-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՆԳՆ-ից հայտնում են.

«Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1951 թվականին ծնված Սլավիկ Պողոսյանը:

Նա հունվարի 15-ի կեսօրին դուրս է եկել Ազատության պողոտայի բնակարանից և այլևս չի վերադարձել։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment