Խոշոր վթար՝ Էջմիածին-Երևան ճանապարհին, ուղևորներն արգելափակվել են մեքենայում

Հունվարի 16-ին ժամը 17։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։

Երեք տուժած հոսպիտալացվել է։   

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացրել է։  

Leave a Comment