Ֆինանսների նախարարի տեղակալն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները


ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդիպել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Նազիկ Ավդալյանի հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի խթանման և մարզերում մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղիները։

Ավագ Ավանեսյանը կարևորել է նման նախաձեռնությունների դերը՝ ընդգծելով, որ դրանք մեծապես նպաստում են մարզերի տնտեսական ակտիվության աճին, և երկարաժամկետ զարգացման օրակարգի ձևավորմանը։ Հանդիպումը, ըստ նախարարության, ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման և դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության ընդլայնման վերաբերյալ դիտարկումներ փոխանակելու հրաշալի հնարավորություն է եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

102 դիտում

Leave a Comment