Էջմիածին-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կան տուժածներ – Armenia Today

Էջմիածին-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել, 4 անձ տուժել է, հայտնում է ՆԳն փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ պատահարի մասին ահազանգն ստացվել է ժամը 17։26-ին։ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի մոտ բախվել են Ford և Nissan մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։ Երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները Nissan-ի վարորդին մոտեցրել են շտապօգնությանը․ նա ևս հոսպիտալացրել է բժշկական կենտրոն:

Leave a Comment