Խայտառակությունը հասավ գագաթնակետին․․․հասկանու՞մ եք՝ սա վերջն է…Հռիփսիմե Առաքելյան

Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «էս անհնար խայտառակությունը հասավ գագաթնակետին,երբ եկեղեցեական կանոնական հարցերը և ծեսերը՝ ստորը կսկսի քննարկել դատարանում: Չկաաաաա սենց բան, ժողովուրդ, սա ինչ ուզում անում է, սա իրավական բեսպրեդել էլ չի, ախր,սա իրավականության հետ կապ չունեցող բան է, Վեհափառի կողմից թեմի առաջնորդ նշանակել-չնշանակելը պետության և իրավունքի հարց չի, սա գոյություն չունեցող բան է, հասկանու՞մ եք,սա վերջն է….

Հաջորդը՝ վիճարկել կնունքի կամ տնօրհնեքի խորհուրդը դատարանում………..

գետինը մտնեեեեք…….բա հետի բառաչողները………»։

***




Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «2018-ից հետո ԲԴԽ անդամ դարձած այս տղան է եկեղեցին խառնել պետության հետ:

Շուստրի խոդ է արել. 24 ժամվա մեջ վարույթ ընդունելով Գևորգ Սարոյանի հայցը՝ հապճեպ կարդացել ու որոշել է` ընդդեմ Կաթողիկոսի հայցով միջանկյալ միջոց կիրառել, որ ՏԻՐԱԴԱՎԻՆ նորից տեղավորի «պաշտոնում», վերականգնի՝ ինչպես իրենք են բնորոշում:

Թքած թե ինչ նախադեպ կա ՄԻԵԴ-ում ու որքան անհնար է քիթ խոթել եկեղեցու ներքին կանոնական Կոնդակով որոշումներում, ինչը պարզվում է որևէ մասնագիտական դատարան քննելու իրավասություն չունի:

Սա մասնագետների պարզաբանումն է»:


Դիտեք նաև՝

***




«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխող ռեժիմը երկիրը հասցրել է մի կետի, երբ դատական համակարգը շատ դեպքերում նույնիսկ ջանք էլ չի գործադրում քողարկելու քաղաքական հանձնարարականների գոյությունը:

Մի օր դա արտահայտվում է հոգևորականների նկատմամբ, մեկ այլ օր` Դավիթ Համբարձումյանի, Սամվել Կարապետյանի, Աշոտ Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյան կամ այլոց նկատմամբ:

Ավելին, իշխանությունը փորձում է այս ամենը սովորական դարձնել քաղաքացու համար` մեկ հիմնավորելով որպես «հիբրիդային պատերազմին» դիմակայություն, մեկ որպես «պետական անվտանգության» սպառնալիք:

Մի օր էլ հրապարակային Թուրքիայի կամ Ադրբեջանի հանձնարարությունը կլինի` այս կամ այն գործչին չեզոքացնելու կամ ազատությունից զրկելու համար:

Բռնատիրությունը պետք է քանդել ու պետության շահերը դնել ճիշտ ռելսերի վրա»:

Leave a Comment