Էջմիածին-Երևան ճանապարհին վթարի հետևանքով երեք մարդ վիրավոր է

Հունվարի 16-ին ժամը 17։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ և արգելափակված քաղաքացիներ։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

 

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Ford» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաներըվերջինս դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից։
Երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը տուժածը հոսպիտալացրել է բժշկական կենտրոն:

Leave a Comment