Աստված կամենում է տալ

Լռություն:

Լուռ կաց Իմ առջև:

Հետամուտ եղիր իմանալ, ապա և կատարել Իմ Կամքը` ամեն բանի մեջ: Բնակվիր Իմ սիրո երկնքում, որը բոլոր մարդկանց համար սիրո ու ըմբռնումի մի պայծառ օթևան է:

Այսպես վարվել` բնակվել Իմ Սիրո մեջ, քո գործն է: Իսկ Իմ գործը` շրջապատել քեզ պաշտպանող վահանով, որը քեզ հեռու կպահի բոլոր չարիքներից:

Այս արդյունքը կլինի քո մտքի, խոսքի ու գործի, այս կլինի այլոց նկատմամբ ունեցած քո ճիշտ կեցվածքի պատասխանը:

Կամենում եմ տալ ձեզ ամենայն բարիք` լեցուն, թաթախուն և հորդուն չափով:

Սովորելու մեջ մի՛ դանդաղեք:

Դուք ո՛չ մի գաղափար դեռևս չունեք աստվածային անհամբերության մասին, որ կամենում է շուտով ոտքի կանգնեցնել և առաջ մղել ձեզ:

Եթե մտահոգ որևէ խորհուրդ կամ անհամբեր մի մտածում համակի քո սիրտը, ապա շուտով մերժի՛ր, հե՛տ մղիր այն անմիջապես:

Սերը և վստահությունը դեղ ու բժշկություն են` կյանքի նեղությունների, մտահոգությունների և սրտի ծանրությունների:

Օգտագործե՛ք սրանք անհապաղ:

Դուք խողովակներ եք:

Կարող է խողովակը բոլորովին չխցանվի, բայց սրտի ցավերը մաշեցնեն, որ ժամանակ անց այլևս ոչ մի բանի պիտանի չլինի:

Հարատևի՛ր, բնավ մի՛ վհատվիր:

Ամե՛ն ինչ լավ է:

Leave a Comment