ՆԳՆ-ն տեղեկացրել է, թե ՀՀ-ում որ օտարերկրացիները կարող են ձեռք բերել բջջային ID (mID)

Ղարաբաղից տեղահանված անձինք էլեկտրոնային ստորագրությունը կարող են ակտիվացնել ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներով

ՆԳՆ-ն տեղեկացրել է, թե ՀՀ-ում որ օտարերկրացիները կարող են ձեռք բերել բջջային ID (mID)


ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ-ում բջջային ID (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևիցե մեկը՝


-ժամանակավոր կացության քարտ,


-մշտական կացության քարտ,


-հատուկ անձնագիր, ️


-բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։


Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը,    այս պահի դրությամբ նույնականացման քարտերի համար դիմողների կուտակումներ չկան մի շարք մարզերում․ քաղաքացիները կարող են այց ամրագրել նույն օրվա համար։


Երևանում թողունակությունը սահմանափակ է, և կուտակումներ առկա են դեռևս՝ պայմանավորված հայտարարագրման պահանջով։


Ղարաբաղից տեղահանված անձինք էլեկտրոնային ստորագրությունը կարող են ակտիվացնել ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներով։


 


Leave a Comment