Համայնքային ոստիկաններն Ալավերդիում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել


Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ալավերդի քաղաքի 35-ամյա բնակիչը պահում է թմրամիջոց։ Այդ  մասին հայտնում են ՆԳՆ-ից:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին 35-ամյա երիտասարդը Սանահին-Սարահարթ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,7 գրամ դեղնականաչավուն զանգված։


Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ երիտասարդի տանը հայտնաբերվել են կանեփանման զանգվածով 8 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 103 գրամ քաշով և կանեփի սերմեր։


35-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։


Կատարվում է նախաքննություն:

Դիտումների քանակ1

Leave a Comment