«Ուրբաթ երեկո․ հրավիրում եմ պարահրապարակ, մենք նվագում ենք, դուք պարում». Փաշինյան

Հունվարի 30–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է պարելու։

«Ինչպես ակնարկել էի՝ հրավիրում եմ պարահրապարակ։ Մենք նվագում ենք, Դուք պարում։ Հանդիպումը տեղի է ունենալու Երեւանում։ Ավելի կոնկրետ վայրի մասին Ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։ Գրանցվեք QR–ով կամ այս հղումով Դուք պարում եք, մենք նվագում»– գրել է նա սոցցանցերում։

 

Նշենք, որ Փաշինյանը սկսել է հարվածային գործիքներ նվագել։

Leave a Comment