Ես անձնական լավ հարաբերություններ ունեմ նրա հետ, իր քաղաքական հայացքներն ինձ չի վերաբերվում, ես չեմ մտնում դրա մեջ: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ներկայությանը՝ իր ծննդյան արարողությանը:
«Իմ անձնական միջոցառմանը հրավիրում եմ այն մարդկանց, որոնց հետ լավ հարաբերություններ ունեմ: Ի դեպ, մտածում եմ հաջորդ ծննդյան միջոցառմանը նաև ձեզ հրավիրեմ, եթե կընդունեք իմ հրավերը»,-լրագրողներին ասաց Սիմոնյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: