Նորավան-Լծեն-Տաթև և Հարժս-Շինուհայր-Հալիձոր ավտոճանապարհները փակ են

Նորավան-Լծեն-Տաթև և Հարժս-Շինուհայր-Հալիձոր ավտոճանապարհները փակ են

Հունվարի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև և Հարժս-Շինուհայր-Հալիձոր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

 

Ապարանի, Արագածի, Սևանի,  Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment