Ուկրաինան պատրաստ է ցավոտ զիջումների. Չեխիայի նախագահ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Չեխիայի նախագահ Պետր Պավելը կարծում է, որ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար։ Նա նման հայտարարություն է արել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ Կիևում հանդիպման ժամանակ, հաղորդում է «Европейская правда»-ն։

Չեխիայի նախագահը խոստովանել է, որ առանց Միացյալ Նահանգների Ուկրաինայում պատերազմի կարգավորում չի լինի։

 «Եվրոպայի համար ցավալի է, որ այդուհանդերձ Միացյալ Նահանգները դեռևս առանցքային դեր է խաղում։ Սակայն դա չի նշանակում, որ Եվրոպան և եվրոպական երկրները պետք է մի կողմ քաշվեն այդ ջանքերից»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հնարավոր խաղաղության համաձայնագրի հարցում Կիևը ստիպված կլինի «մի շարք ցավոտ զիջումների» գնալ։

 «Ըստ իս, այնտեղ (խաղաղության ծրագրում – խմբ.) կան մի շարք ցավոտ զիջումներ, որոնք Ուկրաինան պետք է անի և պատրաստ է անել, եթե դա հանգեցնի խաղաղության»,- ասել է Չեխիայի նախագահը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment