Բանկերի անունից խաղարկությունները կեղծ են. կիբեռոստիկանությունը հորդորում է զգույշ լինել

https://arm.sputniknews.ru/20260116/bankeri-anunic-khagharkutjunnery-keghts-en-kibervostikanutjuny-hvordvorum-e-zgujsh-linel-97830559.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/239/85/2398541_356:0:3200:2133_1920x0_80_0_0_9b2956b166145ec0e4f4096773b08c5b.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, հանցագործություն, խաբեություն, ներքին գործերի նախարարություն (նգն)

կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, հանցագործություն, խաբեություն, ներքին գործերի նախարարություն (նգն)

Բաժանորդագրվել

Ոստիկանությունը հերթական անգամ հորդորում է չմասնակցել նմանատիպ խաղարկություններին։

ԵՐԵՎԱՆ , 16 հունվարի – Sputnik. Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են իբր հայկական բանկերի անունից կազմակերպված խաղարկությունների գովազդներ, որոնք կեղծ են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը:

«Այդ իբր խաղարկությունների գովազդներում նշվում է, որ դրանց մասնակցելու դեպքում հնարավոր է շահել խոշոր գումարներ, իսկ գովազդում նշված հղումով մուտք գործած առաջին 10 անձինք ևս կարող են ստանալ դրամական շահում։ Իրականում նման «խաղարկությունների» միջոցով հանցագործները փորձում են խաբեությամբ ձեռք բերել անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), որոնք հետագայում օգտագործվում են դրամական միջոցների հափշտակության նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում:

Ոստիկանությունը հերթական անգամ հորդորում է չմասնակցել նմանատիպ խաղարկություններին, չանցնել կասկածելի հղումներով, չմուտքագրել անձնական կամ բանկային տվյալներ ոչ վստահելի կայքերում:

Leave a Comment