Արցախից տեղահանված անձինք կարող են ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը փախստականի վկայականով

ՀՀ-ում բջջային ID (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևիցե մեկը՝

✅ժամանակավոր կացության քարտ,
✅մշտական կացության քարտ,
✅հատուկ անձնագիր, ️
✅բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են նաև, որ այս պահի դրությամբ նույնականացման քարտերի համար դիմողների կուտակումներ չկան մի շարք մարզերում․ քաղաքացիները կարող են այց ամրագրել նույն օրվա համար։ Երևանում թողունակությունը սահմանափակ է, և կուտակումներ առկա են դեռևս՝ պայմանավորված հայտարարագրման պահանջով։

Ղարաբաղից տեղահանված անձինք էլեկտրոնային ստորագրությունը կարող են ակտիվացնել ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներով։

Leave a Comment