«Հակազգային այս իշխանությունը չի զգում պետության նկատմամբ պատասխանատվության նվազագույն չափը». Մհեր Մելքոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ պետական իշխանությունը սեփական գործունեության արդյունքները գնահատում է ոչ թե ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության և հանրային բարեկեցության չափանիշներով, այլ ինքն իրեն շնորհվող պարգևավճարներով, դա վկայում է կառավարման արժեքային խորը ճգնաժամի մասին։ Այսօր արդեն ակնհայտ է, որ ձևավորվել է իշխանական մոտեցում, որի շրջանակում ռազմաքաղաքական, անվտանգային և սոցիալական հետևանքները երկրորդական են համարվում, իսկ առաջնային է դառնում սեփական քայլերի արդարացումն ու ֆինանսական խրախուսումը պետական միջոցներով։
     Այսօր Շիրակի նախկին մարզպետ, «հպարտ» ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանը մեծ գոհունակությամբ հայտարարեց, որ վարչապետ կոչեցյալը և նրա տեղակալները 51,6 միլիոն դրամ պարգևավճարը ստացել են ՀՀ-ում «խաղաղություն» հաստատելու համար:
     Հարց է առաջանում, տիկին Բաղդասարյան, այդ ո՞ր խաղաղության մասին է խոսքը:
     Այն խաղաղությա՞ն, որի արդյունքում մենք կորցրինք Արցախը։
     Այն խաղաղությա՞ն, որի պայմաններում թշնամին այսօր գտնվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:
     Այն խաղաղությա՞ն, որի գինն ազգային արժանապատվության փլուզումն էր:
     Այն խաղաղությա՞ն, որի գինը մեր անվտանգային համակարգի կազմաքանդում էր:
     Այն խաղաղությա՞ն, որի գինը տուն ու տեղից զրկված հազարավոր մեր հայրենակիցներն են:
     Այն խաղաղությա՞ն, որի ընթացքում պետական բյուջեից միլիոնավոր դրամներ են բաժանվում պարգևավճարների՝ սեփական ձախողումները «հաջողություն» ներկայացնելու համար։
     Այս իրականության ֆոնին Նազելի Բաղդասարյանի գոհունակ հայտարարությունը միայն մեկ բան է բացահայտում․ այս հակազգային իշխանությունը չի զգում պետության նկատմամբ պատասխանատվության նվազագույն չափը»:

Leave a Comment