Ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է ԲԿ


Հունվարի 16-ին՝ ժամը 14։42-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 


Պարզվել է, որ Բաղրամյան փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։ 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել՝ 15։33-ին։ Այրվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և ցուցիչների վահանակը, ջերմահարվել է ավտոտեխսպասարկման կետի գույքը՝ մասամբ։ 


Ավտոմեքենայի վարորդը այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դիտումների քանակ5

Leave a Comment