Ժողովուրդներին կապող կարևոր բաղադրիչ. Երևանում ընտրեցին ռուսաց լեզվի լավագույն ուսուցչին

https://arm.sputniknews.ru/20260116/zhvoghvovurdnerin-kapvogh-karevvor-baghadrich-erevanum-yntrecin-rusac-lezvi-lavagujn-usucchin-97829077.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/10/97825036_89:0:1512:1067_1920x0_80_0_0_35055931f61c2627012ad4f0147f16ce.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաց լեզու, ուսուցիչ, սերգեյ կոպիրկին, վադիմ ֆեֆիլով

հայաստան, ռուսաց լեզու, ուսուցիչ, սերգեյ կոպիրկին, վադիմ ֆեֆիլով

Բաժանորդագրվել

ՀՀ–ում ՌԴ դեսպանը խոսեց ռուսաց լեզվի կարևորության մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանում ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ ճանաչվեց Գյումրու «Ֆոտոն» վարժարանում դասավանդող Գայանե Հակոբյանը, իսկ միջոցառման գլխավոր մրցանակին արժանացավ Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, Հրազդան քաղաքի Խ.Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանը:

Այսօր Երևանում ամփոփվեցին «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» XVI ազգային մրցույթի արդյունքները։

Հաղթողի կոչման համար պայքարում էին ռուսաց լեզվի և այլ առարկաների շուրջ 100 ուսուցիչներ։ Կիսաեզրափակիչ դուրս եկան 19, եզրափակիչ` 8 ուսուցիչներ։

«Ռուսերենով դասավանդող լավագույն ուսուցիչ» անվանակարգում առաջին տեղը զբաղեցրեց Կոտայքի մարզի Արզնի գյուղի Սերգեյ Սարխոշևի անվան միջնակարգ դպրոցի տարրական դասարանների ուսուցիչ Էլեոնորա Ալեքսանովան, իսկ երկրորդ տեղը՝ Երևանի Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցի տարրական դասարանների ուսուցիչ Էմմա Եղիազարյանը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց, որ ռուսաց լեզուն Հայաստանում հայ և ռուս ժողովուրդներին կապող կարևոր բաղադրիչ է:

«Ռուսաց լեզուն աշակերտների անձնական և մասնագիտական զարգացման կարևոր գործիք է, հնարավորություն է տալիս ծանոթանալու Ռուսաստանի և ռուսական մշակույթի հարստությանը, ինչպես նաև դառնալ հին հայկական մշակույթի ուղեցույց Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս», – ընդգծեց դիվանագետը:

Դեսպանը նշեց, որ ռուսերենը պահպանում է միջազգային կարգավիճակը և շարունակում է լինել ԱՊՀ տարածքում տարբեր ոլորտներում միջպետական և ազգամիջյան հաղորդակցության հիմնական միջոց:

Կոպիրկինը հատուկ նշեց ռուսերենի ուսուցիչների ներդրումը ռուսաց լեզվի տարածման և պահպանման գործում։ Դեսպանի խոսքով՝ նրանց աշխատանքը ներդրում է երիտասարդ սերնդի մեջ և հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն է:

Խոսելով մրցույթի մասին՝ դիվանագետն ասաց, որ այն արդեն բարի ավանդույթ է դարձել, իսկ անվանակարգն ինքնին որակի յուրատեսակ նշան է՝ մանկավարժական տաղանդի և ուսուցիչների ամեն օր կատարվող բարդ, պատասխանատու աշխատանքի ճանաչում:

Երևանի Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ նշեց, որ մրցույթն այս տարի նոր բովանդակություն է ստացել:

«Այս տարի նորույթ ենք մտցրել. ռուսաց լեզվի ուսուցիչների համար նախատեսված անվանակարգերից բացի, կան նաև առանձին անվանակարգեր այն մասնագետների համար, որոնք ճշգրիտ առարկաներ են դասավանդում ռուսերենով», – ասաց Ֆեֆիլովը:

Նա հավելեց, որ Հայաստանում կա ռուսաց լեզվի հազար ուսուցիչ։

Մրցույթը կազմակերպել էր Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի, Ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Աերոֆլոտ-ռուսական ավիաուղիներ» ՀԲԸ-ի հետ համատեղ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության և կրթության տարածաշրջանային վարչությունների աջակցությամբ:

© Sputnik

Ուսուցիչների պարգևատրման արարողություն

Ուսուցիչների պարգևատրման արարողություն - Sputnik Արմենիա

Ուսուցիչների պարգևատրման արարողություն

© Sputnik

Ուսուցիչների պարգևատրման արարողություն

Ուսուցիչների պարգևատրման արարողություն - Sputnik Արմենիա

Ուսուցիչների պարգևատրման արարողություն

© Sputnik

Ուսուցիչների պարգևատրման արարողություն

Ուսուցիչների պարգևատրման արարողություն - Sputnik Արմենիա

Ուսուցիչների պարգևատրման արարողություն

Ուսուցիչների պարգևատրման արարողություն

Ուսուցիչների պարգևատրման արարողություն

Ուսուցիչների պարգևատրման արարողություն

Ինչն է Հայաստանը դարձնում ռուսաստանցիների շրջանում կայուն զբոսաշրջային թրենդներից մեկը

Leave a Comment