Aurora News | Երևանում ձյան տեղումների հետևանքով տուժել է 117 մարդ

Երևանում ձյան տեղումների հետևանքով գրանցված վնասվածքների վերաբերյալ Երևանի Ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը տվյալներ է տրամադրել:

Նշվում է, որ 2025թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2026թ. հունվարի 8-ը վնասվածքների պատճառով Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ դիմած անձանց ընդհանուր քանակը 117 է։

Տուժած անձանց տարիքային խմբերը՝

0-18 տարեկան – 7,

19-40 տարեկան – 27,

41-60 տարեկան – 20,

60 տարեկանից բարձր – 63:

Leave a Comment