Հարցում. ամերիկացիների կեսից ավելին Թրամփի առաջին տարին ձախողված է համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի առաջին տարին գրեթե յուրաքանչյուր տասը ամերիկացուց վեցը համարում է ձախողված։ Այս մասին հետևում է SSRS-ի կողմից իրականացված հարցման արդյունքներից, հաղորդում է CNN-ը:

Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 58%-ը կարծում է, որ Թրամփը ձախողել է 2025 թվականը: Միայն 36%-ն է կարծում, որ նախագահը սահմանում է «ճիշտ» առաջնահերթություններ: Եվս 58%-ն այն կարծիքին է, որ Թրամփի գործողությունները գերազանցում են նրա լիազորությունների սահմանները:

Հարցվածների 55%-ի կարծիքով՝ Թրամփի քաղաքականությունը վատթարացրել է Միացյալ Նահանգների տնտեսական իրավիճակը, մինչդեռ ևս 64%-ը կարծում է, որ նախագահը բավարար միջոցներ չի ձեռնարկել երկրում գները նվազեցնելու համար։

Leave a Comment