Բջջային ID-ն ՀՀ-ում հասանելի է նաև օտարերկրացիներին՝ որոշ պայմաններով

Բջջային ID-ն ՀՀ-ում հասանելի է նաև օտարերկրացիներին՝ որոշ պայմաններով

16 հունվարի 2026 – 18:00 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ-ում բջջային ID (mID) կարող են ձեռք բերել այն օտարերկրացիները, որոնք ունեն Հանրային ծառայության համարանիշ և հետևյալ փաստաղթղթերից որևիցե մեկը՝

  • ժամանակավոր կացության քարտ,
  • մշտական կացության քարտ,
  • հատուկ անձնագիր,
  • բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք։

«Այս պահի դրությամբ նույնականացման քարտերի համար դիմողների կուտակումներ չկան մի շարք մարզերում․ քաղաքացիները կարող են այց ամրագրել նույն օրվա համար։ Երևանում թողունակությունը սահմանափակ է, և կուտակումներ առկա են դեռևս՝ պայմանավորված հայտարարագրման պահանջով»,-հայտնում է ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

Ղարաբաղից տեղահանված անձինք էլեկտրոնային ստորագրությունը կարող են ակտիվացնել ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներով:

Leave a Comment