Ընդմիշտ՝ «Ուրարտուի» մի մասնիկը. մահացել է ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը


Մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը:

Այս մասին հայտնել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը:

«Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:

Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Հանգչիր խաղաղությամբ, Վահան:

Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

243 դիտում

Leave a Comment