Իրանի անվտանգության ուժերը հայտնել են վերջին անկարգություններին մասնակցած 3000 մարդու ձերբակալության մասին:
Այս մասին հայտնում է Tasnim-ը:
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ ձերբակալվածների մեծ մասը անմիջականորեն կապված է եղել անօրինական զինված խմբավորումների և հասարակական կարգը խախտող բողոքի ցույցերի հետ։
Բողոքի ցույցերը Իրանում շարունակվում են դեկտեմբերի 28-ից՝ երկրի տնտեսական իրավիճակից դժգոհության պատճառով։ Բողոքի ցույցերը սկզբում սկսվել են Թեհրանի կենտրոնում գտնվող երկու խոշոր շուկաների մոտ, որոնց մասնակցել են մանր առևտրականներ։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում կարգախոսները դարձել են ավելի արմատական, և բողոքի ցույցերը տարածվել են ամբողջ երկրով մեկ։