Տնային կալանքից խիստ միջոց կիրառելու կառուցակարգ այլևս չկա, պնդում է Կարապետյանի փաստաբանը  – CIVILNET

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի որոշումը, սահմանվել է կալանք՝ երկու ամսով։ Գործարարի փաստաբան Արամ Վարդևանյանը, սակայն, լրագրողներին հայտնել է, որ հունվարի 13-ից հետո այլևս գոյություն չունի իրավական կառուցակարգ տնային կալանքից առավել խիստ խափանման միջոց կիրառելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում փաստաբանը պարզաբանել է, որ դատավոր Սուրեն Խաչատրյանը բեկանել է տնային կալանքի վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումը։ Ըստ Վարդևանյանի՝ թեև որոշման հետևանքը կալանավորումն է, դատարանը ուղիղ գնահատական չի տվել տնային կալանքի կամ բանտային կալանքի ընտրությանը։ Փաստաբանի խոսքով՝ ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոցի ժամկետը լրանալուց առնվազն հինգ օր առաջ պետք է ներկայացվի դրա երկարաձգման միջնորդություն։ […]

Leave a Comment