Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է արմատական ​​ֆաշիստական ​​խմբավորման 16 անդամի  ձերբակալության մասին

Քաղաքականություն

16.01.2026 | 17:18

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է արմատական ​​ֆաշիստական ​​խմբի 16 անդամների ձերբակալության մասին: Նրանցից 10-ն անչափահասներ են, հայտնել է պարեկային ոստիկանության ղեկավար Վաժա Սիրաձեն, գրում է Sova news-ը։

«Ձերբակալվել են արմատական ​​ֆաշիստական ​​խմբի տասնվեց անդամներ, որոնք առանձնանում էին առանձնահատուկ դաժանությամբ և բոլոր տարիքի մարդկանց նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնությամբ։ Հետաքննությունը պարզել է, որ խմբի անդամներն իրենց ներկայացրել են որպես նեոնացիստներ և առաջնորդվել են ֆաշիստական ​​գաղափարախոսությամբ»,- հայտարարել է Սիրաձեն։

Նա նշել է, որ իրենց ազդեցությունը բարձրացնելու համար նրանք արմատական ​​վերաբերմունք են ցուցաբերել իրենց զոհերի նկատմամբ և առանձնահատուկ դաժանությամբ ֆիզիկապես բռնության ենթարկել նրանց, ովքեր չեն կիսել իրենց գաղափարախոսությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment