Հայաստանին բերել ենք խաղաղություն. ընդդիմության՝ պատերազմի թաց երազանքները որպես մուրազ կմնան նրանց փորում


Ընդդիմությունը հիստերիայի մեջ է:

Այս մասին սոցցանցի իր էջում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում՝ մանրամասնելով.

«Թուրիքայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության և տարածաշրջանային կոմունիկացիայի ապաշրջափակման ուղղությամբ տարվող ջանքերը:

Բնականաբար մեր ընդդիմությունը կերազեր, որ սրա փոխարեն Թուրքիայից հնչեին հոխորտանքներ Հայաստանի հասցեին, թշնամական հայտարարություններ և Հայաստանի գլխին կախված լիներ պատերազմի սպառնալիքը, որովհետև մեր ընդդիմությունը պատերազմի պարագայում կորցնելու ոչինչ չունի»:

Ըստ Ալեքսանյանի, Նարեկ Կարապետյանը բանակում չի ծառայել, զինապարտ չէ, պատերազմի դեպքում զորակոչի ենթակա չէ:

«Դրա փոխարեն պատերազմի դեպքում զորակոչի ենթակա են մեր հասարակ քաղաքացիներն ու նրանց որդիները: Մեր ընդդիմությունն ուզում է, որ լինի պատերազմ, լինեն զոհեր, որպեսզի իրենք մեր զոհված տղաների արյան վրա ձեռքերը տաքացնելով քարոզարշավ անեն, որովհետև մեր զինվորների մահը ընդդիմության համար միայ քարոզարշավի վիդեոկոնտենտ է, ինչպես օրինակ 2021-ին Քոչարյանի համար:

Բայց մենք Հայաստանին բերել ենք խաղաղություն, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն, և մեր ընդդիմության՝ պատերազմի մասին թաց երազանքները որպես մուրազ մնալու են նրանց փորում»,- ասել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

90 դիտում

Leave a Comment