Էջմիածնի նախկին քաղաքապետ, ՔՊ-ական Դիանա Գասպարյանի գործով առաջին դատական նիստն է ընթանում

Էջմիածնի նախկին քաղաքապետ, ՔՊ-ական Դիանա Գասպարյանի գործով դատական նիստն է ընթանում։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը, ամուսինը՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափի փողերի լվացման հատկանիշներով։

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանի լիազորությունները դադարեցվել են 2025թ. մայիսի 27-ին ՝ դիմումի համաձայն:

—00—ԼԱ

 

Leave a Comment