Օպերատորական ու լրագրողական դասընթացներ «Ա1+»-ում

Հասարակություն

Օպերատորական ու լրագրողական դասընթացներ «Ա1+»-ում

«Ա1+» հեռուստաընկերության՝ 1996 թ-ից  գործող  «Հեռուստատեսության Բարձրագույն դասընթացներ»  ծրագիրը   հայտարարում է ընդունելություն  «Հեռուստալրագրություն» և «Օպերատորություն»  մասնագիտությունների գծով։ 

Կուրսերում դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները։ Դասընթացները հնարավորություն  են տալիս ուսանողներին ստանալ տեսական ու գործնական գիտելիքներ, դրանք կիրառել արդեն իսկ ուսումնառության ընթացքում և հեշտությամբ գտնել աշխատանք ոլորտում։

Հեռուստալրագրություն մասնագիտության գծով դասընթացների համար բարձրագույն կրթությունը  պարտադիր է։

Դասընթացների  տևողությունը`  6 ամիս։ 

Դասընթացի ավարտին տրամադրվում է եռալեզու, միջազգային նմուշի դիպլոմ։

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլեկտրոնային հասցեին։

Հայտերն ընդունվում են էլեկտրոնային տարբերակով ս․թ․ հունվարի 16-ից  մինչեւ փետրվարի 16-ը։ 

Մանրամասների համար  կարող եք զանգահարել 010  585427  հեռախոսահամարով։

 

Leave a Comment