«Օրենսգիրքը նախատեսում է, որ կալանքի կամ տնային կալանքի ժամկետը լրանալուց հինգ օր շուտ պետք է ներկայացվի երկարաձգման միջնորդություն, եթե նման անհրաժեշտություն կա, եթե չկա, չի ներկայացվում, բայց այդ հինգ օր շուտից ուշ չեն կարող ներկայացնել: Եթե այդ ժամկետի պայմանը խախտվում է, չի կարող նման միջնորդություն ներկայացվել: Քննիչների կողմից ներկայացվել է տնային կալանքը երկարաձգելու միջնորդություն: Ի դեպ, որի մեջ ներկայացված են նաև պատճառաբանությունները, հիմնավորումները, թե, իրենց պատկերացմամբ, ինչի տնային կալանքը պետք է պահպանվի: Հիմա դա կլիներ Սուրեն Խաչատրյանի որոշումը ամսի 16-ին, կլիներ ամսի 18-ին, թե 19-ին, եթե ամսի 13-ին ուղիղ չէր կայացվում, իրավական նշանակություն չի կարող ունենալ»,- դատարանի դիմաց ճեպազրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։