Թրամփը բաղձալի խաղաղության նոբելյան մրցանակը ստացել է: Բայց ոչ թե իր, այլ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդի անունով մրցանակը: Թրամփը Սպիտակ տանն է ընդունել Մարիա Մաչադոյին, ով Միացյալ Նահանգների նախագահին է հանձնել իր Նոբելյան խաղաղության մրցանակը: Կօգնի՞ Մաչադոյի ժեստը, որ Սպիտակ տան ղեկավարը փոխի կարծիքը նրա մասին: Մադուրոյին ձերբակալելուց հետո Թրամփը որոշել է «ժողովրդավարական» ընտրություններ կազմակերպել Վենեսուելայում, բայց կարծում է` Մաչադոն չի վայելում ժողովրդի աջակցությունը: