Սոցփաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն մերժել հաշիվներ բացել. ԿԲ


Հասարակություն


Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման սոցիալական փաթեթի ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերն իրավասու չեն Ծրագրով և բանկի կողմից սահմանված պահանջներին բավարարող քաղաքացիներին մերժելու՝ բացել հաշիվներ, ինչպես նաև հաշվի բացումը պայմանավորել այլ ծառայությունից օգտվելու նախապայմաններով (օրինակ՝ աշխատավարձի տեղափոխում, հավելյալ ծառայությունների ձեռքբերում և այլն)։

Համապատասխանաբար խնդրում ենք սոցիալական փաթեթի հաշիվների բացման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում․

.  ներկայացնել գրավոր դիմում-բողոք տվյալ բանկի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ մանրամասն նկարագրելով դեպքը և պահանջելով հաշվի բացում ու պարզաբանումներ մերժման պատճառների մասին,
.  դիմումի պատճենում նշել նաև Կենտրոնական բանկի [email protected] էլեկտրոնային հասցեն:

Սոցիալական փաթեթի հաշիվները սպասարկող բանկերի ցանկին կարող եք ծանոթանալ հղմամբ:


Leave a Comment