Հայաստանը երբևիցե որևիցե քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության դեմ և որևիցե գործընթացների մեջ ներառված չի լինելու։ Արձագանքելով ՀՀ-ում Իրանի դեսպանի մտահոգություններին այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ։ Հունվարի 14-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտարարել էր, որ Իրանին անհանգստացնում է այն փաստը, որ Երևանում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր են տեղի ունենում։ Անդրադառնալով «Թրամփի ուղու» վերաբերյալ Թեհրանի մտահոգություններին՝ Սիմոնյանը նշեց, որ այն տնտեսական հնարավորություններ է ստեղծելու տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում Իրանի համար։ «Կարծում եմ այս լարվածությունը, որ հիմա իրենց երկրում կա (Իրանում), երբ հանգուցալուծվի, իրենք ավելի հստակ կտեսնեն, որ որևիցե […]