Արդարադատության նախարարը և Բուլղարիայի դեսպանը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին՝ շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատելով երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը նախարարության իրավասության շրջանակում։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:


 


Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են արդյունավետ համագործակցության պայմաններում։


 


Նախարարը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝


  • սահմանադրական բարեփոխումները,

  • ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը,

  • թվայնացման գործընթացները,

  • դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերը,

  • քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումները։


Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը, անդրադարձել փորձի փոխանակման հնարավորություններին և պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության ձևաչափի շուրջ։

Leave a Comment