Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա զոհ

Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին․ կա զոհ

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա զոհ


ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 16-ին, ժամը 10։23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 22-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։


«Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն․ ուղևորի դին ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։


Leave a Comment