
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաստ մեկ․
Հայաստանում երբևէ չի եղել մի իշխանություն և իշխող կուսակցություն, որի կազմում այսքան նախկին լրագրողներ լինեն։
Փաստ երկու․
Հայաստանում երբևէ չի եղել մի իշխանություն, որը լրագրողների նկատմամբ այսքան անարդար, լկտի և անհարգալից լինի։
Փաստ երեք․
Այսօրվա կին լրագրողները շատ ավելի արժանապատվություն, խիզախություն և տղամարդկային պատիվ ունեն իրենց մեջ, քան գործող իշխանության բազմաթիվ «տղա» ներկայացուցիչներ։
Խոնարհվում եմ մեր կին լրագրողների առաջ՝ նրանց սկզբունքայնության, համարձակության և մասնագիտական որակների համար։
Կեցցեք Դուք»։
Աղբյուրը` Սամվել Հակոբյան