https://arm.sputniknews.ru/20260116/haravajin-kvoreaji-nakhkin-nakhagahi-nkatmamb-datavtshir-e-kajacvel-97819442.html
Հարավային Կորեայի նախկին նախագահի նկատմամբ դատավճիռ է կայացվել
Հարավային Կորեայի նախկին նախագահի նկատմամբ դատավճիռ է կայացվել
Sputnik Արմենիա
Նախկին նախագահին ներկայացված հիմնական մեղադրանքը վերաբերում է ապստամբության կազմակերպմանը։ 16.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-16T15:32+0400
2026-01-16T15:32+0400
2026-01-16T15:36+0400
հարավային կովկաս
դատավճիռ
յուն սոկ յոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97610430_0:0:1600:901_1920x0_80_0_0_730360c3d8568c24bf682f4c9ee24f11.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է «Yonhap» գործակալությունը:Ըստ դատարանի եզրակացության՝ նախկին նախագահը խանգարել է քննիչներին, որոնք 2025 թվականի հունվարի 3-ին գնացել էին նրան ձերբակալելու։ Քննիչները նրա թիկնազորի հետ ավելի քան հինգ ժամ դիմակայելուց հետո հեռացել էին: Յոլին ձերբակալեցին միայն հունվարի 15-ին։ Դատախազությունն այդ մեղադրանքով նրա համար 10 տարվա ազատազրկում էր պահանջել։Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները գրել էին, որ Յուն Սոկ Յոլը կարող է մահապատժի դատապարտվել 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն մտցնելու համար։ Ըստ մեղադրանքի` քաղաքական գործիչը դավադրության մեջ է մտել պաշտպանության նախկին նախարարի և այլ անձանց հետ` անկարգություններ կազմակերպելու և Սահմանադրությունը խախտելու համար։ Սա հիմնական մեղադրանքն է, որով դատավճիռը կկայացվի փետրվարի սկզբին։Հիշեցնենք` 2024 թվականի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով ռազմական դրություն սահմանեց, որը չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը հավանություն տվեց Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու նախագծին։
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/09/97610430_0:0:1424:1067_1920x0_80_0_0_a40a479ca4fc58780932ff6e2a26720e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային կովկաս, դատավճիռ, յուն սոկ յոլ
հարավային կովկաս, դատավճիռ, յուն սոկ յոլ
15:32 16.01.2026 (Թարմացված է: 15:36 16.01.2026)
Բաժանորդագրվել
Նախկին նախագահին ներկայացված հիմնական մեղադրանքը վերաբերում է ապստամբության կազմակերպմանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է «Yonhap» գործակալությունը:
Ըստ դատարանի եզրակացության՝ նախկին նախագահը խանգարել է քննիչներին, որոնք 2025 թվականի հունվարի 3-ին գնացել էին նրան ձերբակալելու։ Քննիչները նրա թիկնազորի հետ ավելի քան հինգ ժամ դիմակայելուց հետո հեռացել էին: Յոլին ձերբակալեցին միայն հունվարի 15-ին։ Դատախազությունն այդ մեղադրանքով նրա համար 10 տարվա ազատազրկում էր պահանջել։
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները գրել էին, որ Յուն Սոկ Յոլը կարող է
մահապատժի դատապարտվել 2024 թվականի դեկտեմբերին ռազմական դրություն մտցնելու համար։ Ըստ մեղադրանքի` քաղաքական գործիչը դավադրության մեջ է մտել պաշտպանության նախկին նախարարի և այլ անձանց հետ` անկարգություններ կազմակերպելու և Սահմանադրությունը խախտելու համար։ Սա հիմնական մեղադրանքն է, որով դատավճիռը կկայացվի փետրվարի սկզբին։
Հիշեցնենք` 2024 թվականի դեկտեմբերի 3-ին Յուն Սոկ Յոլը խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով «հյուսիսկորեամետ տարրերի» դեմ պայքարելու նպատակով
ռազմական դրություն սահմանեց, որը
չեղարկվեց մոտ վեց ժամ անց: Դեկտեմբերի 14-ին խորհրդարանը
հավանություն տվեց Յուն Սոկ Յոլին պաշտոնանկ անելու նախագծին։