Սարգսյան․ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որ լինեմ նախընտրական ցուցակում

Սարգսյան․ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որ լինեմ նախընտրական ցուցակում

16 հունվարի 2026 – 15:42 AMT

PanARMENIAN.Net – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առաջիկայում չի կարող իրացնել իր իրավունքը՝ որպես կուսակցական և լինել նախընտրական ցուցակում, քանի որ վարչության անդամները պետք է որոշեն՝ ինքը լինի՞ ցուցակում, թե ոչ:

Նա նշել է, որ ընտրություններում, եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, ինքը չի լինի ցուցակում, հայտնում է Auroranews.am-ը:

«Կուսակցությունը որդեգրել է քաղքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն։ Ցավոք, կուսակցական իմ շատ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ տեղեկացված չեն, թե ինչու ինձ թույլ չի տրվել ցուցակում ընդգրկվել։ Առաջիկա ընտրություններում, եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, ես չեմ լինի ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում։ Ասեմ, որ ցանկություն էլ չունեմ լինելու նախընտրական ցուցակում, անգամ՝ բողոքարկելուց հետո»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի հանդիպել և դրա անհրաժեշտությունն էլ չի տեսնում:

«Ես հասկացա, որ ՔՊ վարչությունը չի ցանկանում, որպեսզի ես լինեմ նախընտրական ցուցակում»,- հավելել է Հայկ Սարգսյանը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին:

Leave a Comment