Tert.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են և ստանում են ոչ բավարար աշխատավարձ, դա միգուցե էմպատիա չի առաջացնում, որովհետև պաշտոնյան 20-30 տարի ընկալվել է որպես հարուստ մի օլիգարխ, որը ձեռքի հետ նաև պաշտոնյա է: Եթե դու ուզում ես ինքնաթիռը Ա կետից Բ կետ հասնի, քո ինքնաթիռը վարող օդաչուն պետք է արհեստավարժ, լավ վճարվող, նորմալ անձնավորություն լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով պարգևավճարների մասին հարցին:
«Այն մարդիկ, ովքեր ուզում են, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի լավ ապրի, պետք է ունենան մարդկանց, ովքեր դա կիրականացնեն: Իսկ այն մարդիկ, ովքեր պետք է դա իրականացնեն՝ չեն կարող լինել ոչ արհեստավարժ, չեն կարող գալ այստեղ ու դառնալ կոռուպցիայի մի մասնիկ, որովհետև իրենց չի բավարարում այն աշխատավարձը, որն իրենց տրվում է»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: