Հասարակություն
16.01.2026 | 14:44
Գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը փոխվել է կալանքով, Կարապետյանը կտեղափոխվի ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն դատարանից։
Դատախազությունը բողոքարկել էր Կարապետյանի նկատմամբ տնային կալանք և գրավ կիրառելու որոշումը և պահանջում էր նրան կրկին կալանավայր տեղափոխել։
Հավելենք, որ խափանման միջոցը փոխած դատավորը Սուրեն Խաչատրյանն է, որը վերջերս է առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։
Անի Թամրազյան