Քրեակատարողականի անօրինականություններն ու Գալյանի պարգևավճարները. ՀՀ պահեստազորի զինծառայողները


Քրեակատարողական համակարգում տարիներ շարունակ անօրինականություններ և Գալյանի պարգևավճարները։

 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ մի «հպարտ» քաղաքացի, տպավորված լինելով արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի անդադար ինքնագովազդով, բարձրաձայնվող «բարեփոխումներով» և դրանց ֆոնին ստացած պարգևավճարների տպավորիչ ծավալներով, նա միամտորեն ենթադրել է, որ այս ամենի հիմքում դեռ կարող է պահպանված լինել օրենքի և քաղաքացիների նկատմամբ նվազագույն հարգանք:

 

Այս ակնկալիքով քաղաքացին պաշտոնական հարցում է ուղարկել նախարարին՝ հույս ունենալով ստանալ ոչ միայն հերթական ձևական պատասխան, այլ իրական, օբյեկտիվ և իրավական մոտեցում, ինչպես նաև իր աշխատանքային իրավունքների օրինական վերականգնում:

Հարցումը վերաբերում էր քրեակատարողական ծառայողների նկատմամբ տարիներ շարունակ իրականացված համակարգային անօրինականություններին՝ սխալ հաշվարկված, կամայականորեն «կրճատված» և փաստացի խլված արձակուրդային օրերին:

 

Այս խախտումները վաղուց պետք է դարձել ծառայողական քննության առարկա, քանի որ քրեակատարողական ծառայողները սոցիալական երաշխիքների առումով հավասարեցված են զինծառայողներին, իսկ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության երկարամյա հասարակական գործունեության շնորհիվ շատ զինծառայողներ, դատական գործընթացների միջոցով, հաջողացրել են բռնագանձել իրենց հասանելիք փոխհատուցումները:

 

Սակայն մինչ օրս արդարադատության նախարարությունը շարունակում է հետևել նսխաձեռնության պայքարին և սպասել Վճռաբեկ դատարանի որոշմանը, փաստացի խուսափելով տարիներ շարունակ ընթացող ակնհայտ խախտումների լուծումից և ուղարկելով քաղաքացիներին դատարան՝ ավելացնելով հարկատուների բեռը:

 

Ստանալով հերթական ձևական պատասխան, քաղաքացին կրկին դիմել է նախարարին՝ այս անգամ պարզ ու ժողովրդական լեզվով, ընդգծելով նախարարի վատ մարդ լինելու հանգամանքը՝ առաջնորդվելով գենդերային հավասարությամբ: Նա մասնավորապես գրել է.

 

«ՀՀ ԱՆ նախարար, ինքնավստահ ЧМО Ս. Գալյան, պահանջում եմ պարզաբանել, թե որքան ժամանակ եք շարունակելու ոտնահարել ՀՀ քաղաքացիների իրավունքները, ստանալով հսկայական պարգևավճարներ»:

 

Ակնհայտ է, որ 2026 թ. խորհրդարանական ընտրություններում քաղաքացիները իրենց քվեով կգնահատեն այս իշխանությունների աշխատանքը՝ ոմանց ուղարկելով պատմության աղբանոց, իսկ որոշներին՝ պատասխանատվության:

 

Հ.Գ. Քրեակատարողական ծառայության սպաներ, հաշիվ տվեք, թե ում եք ողջունում զինվորական ողջույնով:

 

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն:

 

Leave a Comment