Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնություններում տեղի են ունեցել 3-րդ խաղափուլի պարտիաները։
Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը:
Էմին Օհանյան – Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան – Կարեն Գրիգորյան և Մամիկոն Ղարիբյան – Տիգրան Հարությունյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
3-րդ խաղափուլից հետո միանձնյա առաջատարը Զավեն Անդրիասյանն է, որն ունի 2.5 միավոր։
Մանուել Պետրոսյանը, Արթուր Դավթյանը և Էմին Օհանյանը ունեն 2-ական միավոր:
Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:
Միակ ոչ-ոքին գրանցվեց Նվարդ Հայրապետյան — Լիլիթ Կասինյան խաղում:
3-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Աստղիկ Հակոբյանը և Անահիտ Մկրտչյանը, որոնք ունեն 3 միավոր:
Անի Ավետիսյանը ունի 2.5 միավոր, Սոնա Կրկյաշարյանը՝ 2 միավոր: