Գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանքի՝ երկու ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում են Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից։ «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր բեկանել է Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։ Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը՝ երկու ամիս ժամկետով»,- հայտնում են Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից։