Ես գիտեմ, որ այս մեղադրականի հեղինակը գործող դատախազը չի. Ռոբերտ Քոչարյանն՝ իր դեմ առաջադրված մեղադրանքի մասին



Tert.am-ը գրում է.


Նշված փաստերը իրականության հետ աղերս չունեն: Ես նշել էի նաև, որ գիտեմ ու հասկանում եմ, որ ներկա դատախազը չի հեղինակը այս մեղադրականի, բայց ինքը ստորագրելով այն որդեգրել է: Մի շարք աբսուրդային կետեր կան գրված, դատարանը, եթե դա թույլ է տալիս՝ ուրեմն դատարանը ևս իր կողմից որդեգրում է այն, ինչ գրված է: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ:



«Այստեղ առերևույթ սահմանադրությանը հակասող բաներ են գրված: Ես հասկանում եմ՝ դուք ինչ եք ասում, բայց կան ուղղակի անհեթեթ ձևակերպումներ, գոնե այդ ձևակերպումները փոխեիք կամ հանեիք: Ասում եք չեք կարող, բայց եթե աբսուրդ բան է այստեղ մտցրած՝ դա նշանակում է, որ այդ աբսուրդը պե՞տք է ամբողջ դատական նիստերով գնա»,- նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment