Ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր. Փամբուխչյան


Հասարակություն


Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը գրել է.

«Սիրելի երևանցիներ,

վերջին օրերի առատ ձյան և անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով Երևանի մի շարք փողոցների ասֆալտբետոնե ծածկերի վրա առաջացել են փոսեր։

Երեկ գիշերային ժամերին իրականացվել են, և այսօր էլ կշարունակվեն աշխատանքներ․ կկիրառվեն տեղային լուծումներ՝ երթևեկության անվտանգությունն ու ճանապարհների անցանելիությունը ապահովելու նպատակով։

Եղանակային պայմանների բարելավումից հետո կմեկնարկեն Երևանի փողոցների փոսային նորոգման հիմնական աշխատանքները»։


Leave a Comment